ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Խառնաշփոթ գործեր

 Խառնաշփոթ գործեր
27.08.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 27

Հանդարտության ու վստահության մեջ

պիտի լինի քո զորությունը (Ես. Լ. 15):

Ապրե՛ք այս զորավոր զգացումը. ապավինեք Ի՛նձ:

Չէ՞ որ հավատարիմ լինելով` առաջնորդում եմ ձեզ ապահովաբար:

Հավատու՞մ եք Ինձ` ձեր Վարդապետին, որ կատարված բաների միակ նպատակը ձեր աղոթքներին պատասխանելն է:

Հիշեք, որ Ես Գերագույն էակն եմ, ով գիտե ամեն բան և ում իրավասության տակ է գտնվում ամեն ինչ:

Ձեր գործերը` իրենց խառնաշփոթ վիճակով, իրենց դժվարություններով, իրենց անպարզությամբ ուղղակի հանձնեք Իմ ձեռքը. Ես արդեն միջոցներ եմ գործադրում` վերջ տալու անկայունությանն ու աններդաշնակությանը:

Իմացե՛ք, որ բժշկելու ժամանակ, Ես ավելի մեծ ցավ չեմ պատճառի, քան հիվանդին բժշկող բժիշկը:

Այս գործերն անելիս Ես մեծ քնքշություն են դնում նրանց մեջ:

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ