ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Անդադար ծառայություն

Անդադար ծառայություն
28.08.2023 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 28

Ծառայությունը երկնքի օրենքն է:

Այդ է, որ անում են երկնքում Իմ հրեշտակները.

«Նրանք շարունակ ծառայում են Նրան»,- կարելի է այսպես ասել բոլոր նրանց համար, ովքեր ծառայում են Ինձ:

Երբ սերը կա, նշանակում է շարունակ ծառայություն կա յուրաքանչյուր գործի մեջ. անգամ` հանգստի մեջ:

Այսպես գործեք, ընդունելով այն ոչ թե որպես վախճան, այլ` իբրև սկիզբ նոր կյանքի. որ սրբագործվել և մատուցվում է Ինձ իբրև ծառայություն:

Այս կլինի մի կյանք` լցված զորությամբ և ուրախությամբ:

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ