ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տու՛ր, տու՛ր, տու՛ր

 Տու՛ր, տու՛ր, տու՛ր
30.08.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 30

Տու՛ր առատորեն:

Քեզ հարուստ զգա:

Ժլատության զգացումը հանի՛ր քո սրտից:

Տու՛ր քո սերը, մտածումները, ողջ ունեցվածքդ:

Տու՛ր, տու՛ր, դու հետևորդն ես աշխարհի մեծագույն տվողի:

Տու՛ր քո ժամանակից, անձնական հնարավորություններից, վայելքից, հանգստից, քո անունից, փառքից, բժշկելու կարողությունից, զորությունից, համակրանքից. այս բոլորից և դեռ` ինչ-որ հնարավոր է:

Սովորիր այս կարևոր դասը և դու էլ կդառնաս մի մեծ ուժ` կարող օգնելու ուրիշներին և հզոր գործեր կատարելու:

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ