ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դուք շատ հարուստ եք

Դուք շատ հարուստ եք
01.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 1

Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով.և եվ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը:

Ղուկաս 10. 27

Ի՛մ որդիներ, այս խոսքը ակնհայտ մի ճշմարտություն է: Դարերի ընթացքում հազզարավոր մարդիկ, անխաբ ճանաչումով, հաստատեցին Իմ անփոխարինելի լինելը, հոգնություն չունենալը և հարատև սերը.

«Երբեք չթողնել, երբեք չլքել»:

Սրանց նշանակությունը շատ ավելին է, քան հարակայությունը Իմ ներկայության:

Իմ սերը երբե՛ք չի թողնի ձեզ, չի լինի այնպես, որ մնաք առանց Իմ կողմից հասկացվելու:

Իմ զորությունը երբե՛ք չի լքի ձեզ:

Մտածեք Ինձ արտահայտող այս բաների մասին:

Եթե սեր, ապա առհավետ վստահ սիրո համար:

Եթե զորություն, ապա առհասարակ վստահ եղեք, որ այն ձեզ հետ կլինի թե՛ դժվարության, և թե՛ վտանգի մեջ:

Եթե համբերություն, ապա իմացեք, որ կա Մեկը, որ բնավ չգիտի` ինչ է հոգնությունը:

Եթե հասկացողություն, ապա վստահ եղեք, որ դուք երբեք չհասկացված չեք մնա:

Այսքանից հետո հարկ կա՞ արդյոք վախենալ ապագայից, երբ ձեզ համար այսչափ բան է վերապահված: Սիրելինե՛ր, «ձեր սերը հաստատեք վերին բաների վրա», բարձրագույն, հոգևոր իմաստների վրա և այդժամ կտեսնեք, թե որքան հարուստ եք դուք:

Մշուշը շուտով կանհետանա,

Ժպիտն արևի կլուսավորի ձեր ուղին:

Սովորեցրեք Իմ խոսքը,

Ես ձեզ ունկնդիրներ կուղարկեմ:

Նա, որ ստանում է` պետք է տա:

Իմացե՛ք,

Ես ձեզ տանում եմ կարճ ճանապարհով

դեպի իմաստություն,

աշխատանք և երջանկություն:

Իրենց մոտից անցնում եմ

և Ինձ չեն նկատում:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ