Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ես պետք է ձեր կարիքները հոգամ

 Ես պետք է ձեր կարիքները հոգամ
02.09.2023 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 2

Ես եմ ձեր Տերը:

Վերջացավ:

Նշանակում է` իրավունք ունեմ պահանջելու ձեր հնազանդ ծառայությունը և հավատարմությունը: Բայց Ես էլ իմ հերթին պարտավոր եմ Տիրոջ պատասխանատվությամբ ապահովել ձեր պաշտպանությունը:

Ես պարտավոր եմ կռվել ձեզ համար, ապագայի համար անհրաժեշտ ծրագրեր կազմել, ապահովել ձեզ պետք եղած այն ամենով, ինչը գտնվում է իմ զորության սահմաններում:

Տեսե՛ք, թե որքան առատ կարող է լինել այն պաշարը, որ Ես եմ ձեռք բերում ձեզ համար:

Անչափ հրաշալի բաներ կան, ձեր երազանքներից էլ վեր, որ իրենց ծալքերը հետզհետե կբացեն ձեր համար: Սրանք կարիք ունեն միայն երախտավոր հոգու ջերմության և սիրող սրտի ջրերի, որպեսզի արագ պտույտներ տան:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ