ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ապրեք անտեսանելի իրականության մեջ

 Ապրեք անտեսանելի իրականության մեջ
03.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 3

Տե՛ր Աստված, նեղյալների ու հոգնածների,

արի և փրկիր մեզ:

Ես ձեր փրկիչն եմ Ես ձեզ փրկում եմ ոչ միայն մեղքի ծանրությունից, այլև մտահոգության դառնությունից, թշվառությունից ու տառապանքից, թուլակամությունից ու սրտի ցավից:

Այո՛, ձեր փրկիչը:

Իմացեք, որ դուք ապրում եք անտեսի մեջ` այսինքն Իրական կյանքում:

Բարձրացրեք ձեր գլուխը երկրային նեղություններից և նայեք արքայության փառքին:

Անանցը խորհելով, ամեն օր էլ ավելի բարձրացրեք ձեր միտքը` տեսնելու համար երկնային իրականությունը: Խոսե՛ք Ինձ հետ:

Կարոտով կապվեք Ինձ:

Ձեր հանգիստը գտեք Ինձ մոտ:

Բնակակից եղեք:

Վերջ տվեք ձեր բեռները անհանգիստ երթով Ինձ բերելու, ապա նույն տենդագին փութով վերցնելու և ձեզ հետ կրկին հետ տանելու անմիտ սովորությանը:

Ո՛չ, այդպես մի՛ արեք:

Այլ բնակվեք Իմ մեջ:

Իմ զորության ու պաշտպանության զգացումը ոչ մի րոպե մի՛ կորցրեք:

Ապահով ու հանգիստ եղեք այն մանկան պես, որ ամուր բռնել է մոր ձեռքը:

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ