«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.09.2023 | 00:01

Տեր Աստված մեր, երկրպագելով գոհություն կհայտնենք Քեզ` այս օրը խաղաղությամբ անցնելու համար։ Շնորհիր մեզ, Տեր, կաղաչենք Քեզ, որ այս երեկոն և առաջիկա գիշերը առանց մեղքի և առանց գայթակղության անցնենք, միշտ հաստատուն մնալով հավատի, հույսի, սիրո և Քո պատվիրանների մեջ. խնդրելով խաղաղություն ամբողջ աշխարհին, Քո սուրբ եկեղեցուդ անսասանություն և մեր անձերին փրկություն։ Եվ Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հավիտյանս։

Ամեն։

ԺԱՄԱԳԻՐՔ

Դիտվել է՝ 2736

Մեկնաբանություններ