Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լուրջ ինստրուկտորներ են ղեկավարում պրոցեսը

Լուրջ ինստրուկտորներ են ղեկավարում պրոցեսը
04.09.2023 | 07:27

Հինգ տարվա ընթացքում Նիկոլի դեմ բավականին մեծ ընդդիմադիր դաշտ է կազմվել։ Չգիտեմ՝ ո՞ր մասն է իրական, ո՞ր մասը` ձևական, բայց էդ դաշտը երևացել է որպես ընդդիմադիր։

Հարցին պետք է նայել ոչ թե անձնական պահով, այլ՝ ավելի գլոբալ։ Այսինքն, խնդիրը ոչ թե Նիկոլն է, այլ՝ նիկոլական նպատակները, թե ու՞ր, ո՞ր ուղղությամբ է գնալու Հայաստանը։

Հիմա ստացվել է այնպես, որ ընդդիմադիրների մի մեծ մաս ուզում է նույնը, ինչին տանում էր Նիկոլը այս հինգ տարիների ընթացքում։

Փաստորեն, մարդու մոտ ստացվում է մանիպուլյացիաների միջոցով կառավարել ու ստանալ իր ցանկացածը։

Իակ եթե նայենք գլոբալ, ապա պարզ է, որ դա հենց անձամբ Նիկոլի խելքը չի, այլ լուրջ ինստրուկտորներ կան նրա մեջքին կանգնած, ու նրանք են ղեկավարում պրոցեսը։

Ի՞նչ ասեմ, շարունակեք խաբվել:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ