«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Փա՜ռք տվեք Աստծուն ամեն օր

Փա՜ռք տվեք Աստծուն ամեն օր
05.09.2023 | 13:58

Մինչև վաղ սովետի տարիները տների պատերից մեկում անպատճառ խորշ են թողել:

Խորշն արվում էր արևելյան պատին, որպեսզի դիմացը կանգնողը նայի արևելք։

Այդ փոքր խորշը պտի լիներ էնպես, որ մանկահասակ երեխան չհասնի, բայց և շատ բարձր չլինի։

Խորշում դրված էին մոմակալ ու Սուրբ գրքեր։

Տան Աստվածաշունչը պարտադիր։

Հնում ընդունված է եղել, որ սուրբ գրքերը շորով փաթաթված լինեն:

Փաթաթանն ասեղնագործված էր։

Դեռ մինչև ուշ Սովետ տների պատերին նրբատախտակից տուփեր կային, որոնք նույն դիրքը ունեին։

Մարդիկ շաբաթ կիրակի մոմ էին վառում, իսկ կիրակնամուտին շատերը խունկ են ծխեցրել իրենց տներում։

Խորշը կամ սրբի անկյունը տան մեջտեղն էին անում ու ննջասենյակից հեռու։

Փա՜ռք տվեք Աստծուն ամեն օր:

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ