ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մշտնջենական բազուկներ

Մշտնջենական բազուկներ
07.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 7

Աստծո իշխանությունն ու նրա բազուկների

մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող

լինի (Բ. Օրինաց):

Բազուկներ:

Պաշտպանող բազուկներ, որ արտահայտում են սիրազեղ խնամքը ձեր Հոր և իմ Հոր, որ երկնքում է:

Մարդն իր նեղության ու դժվարության մեջ ոչ մի բանի կարիք այնքան չի զգում, որքան ապահով ապաստանի: Մի տեղ, ուր կարողանա պատսպարվել:

Մի տեղ, որ ոչինչ և ոչ ոք չկարողանա խանգարել իրեն:

Հաճախ ասեք դուք ձեզ.

«Նա մեր ապավենն է»:

Ասեք այնքան, մինչև որ այս ճշմարտությունը ձեր էության մասը դառնա:

Ասեք այնքան, մինչև համոզվեք ու վստահ լինեք, որ ոչինչ չի կարող ձեզ վախեցնել:

Զգացեք այս ոչ միայն մինչև վախի անհետանալը, այլ մինչև այն ժամանակ, երբ ուրախության երգը զրնգա ձեր հոգիներում:

Հավիտենական ապավեն:

Մշտնջենական Բազուկներ, որոնք ոչ միայն չգիտեն հոգնել, այլև ապահով են ու վստահելի:

Դիտվել է՝ 3693

Մեկնաբանություններ

Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ