Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Սեպտեմբերի 8
Երբ ձեզ թվա, թե Ես դադարել եմ հոգալ ձեր կարիքները, թողեք այդ, որովհետև այդպես չէ: Դուք այդ ժամանակ պարզորեն ձեր շուրջը նայեք` տեսնելու, թե ինչ կարող եք տալ ուրիշներին: Անպայմանորեն պետք է տաք որևէ բան:
Երբ թվա, թե Իմ կողմից տալը պակասում է, նշանակում է լճացում կամ խցանում է առաջացել: Այդ ժամանակ դուք ողորմածություն ցուցաբերեք` տվեք այլոց, որ այդպես առաջն առնեք լճացումի կամ խցանումի և հնար տաք, որ առատապես հոսի Իմ հոգու շռայլումը:
Իմ ներկայություն, իբրև սիրո արտահայտություն գիտակցելը, ամբողջովին փոխում է կյանքի իմաստը:
Երբ ճանաչում եք Ինձ, ձեր ողջ էությունը Ինձ բացելով` ճշմարիտ հանդարտություն եք ձեռք բերում:
Իսկ հանդարտությունը խաղաղություն է բերում, Խաղաղությունը` ուրախություն:
«Այն խաղաղությունը, որ վեր է պատկերացումից» և այն «ՈՒրախությունը, որ ոչ ոք չի կարող խլել ձեզնից»:
Բառերն անկարող են արտահայտել այն սերն ու հոգածությունը, որ ունեմ ձեր նկատմամբ:
Վստահ եղեք այս բանում և ուրախ` ձեր վստահության մեջ:
Ապրեք Իմ սիրո տարածքում:
Այս խոսքերը մեծ նշանակության իմաստ են կրում: Արդարև` ուրախություն էլ կա, ուրախություն էլ, որովհետև հրճվանքն անպակաս է այն կյանքի համար, որ հաստատվել է օթևանում Իմ սիրո:
Այսպիսի կյանքը վերածվում է զվարթ ու հաղթական ընթացքի և` ինքնաբերաբար հասնում հաղթանակի: ՈՒրեմն քայլեք` ուղեկցությամբ Իմ սիրո: