ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մշակիր ինքդ քեզ

 Մշակիր ինքդ քեզ
09.09.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 9

Քո զորությամբ մենք կհաղթենք:

Այո՛: Քո այդ հաղթող Զորությունը ստանում ես Ինձնից: Ինձ հետ եղողը չի պարտվում: Նշանակում է` հաջողության գաղտնիքը Ինձ հետ ապրելու մեջ է կայանում:

Եթե կամենում ես կյանքից լավագույնը ստանալ, այդ դեպքում ավելի մոտ արի Ինձ:

Ինձ, որ Տերն եմ ու պարգևողը կյանքի: Վարձատրությունը, անշուշտ, շռայլ կլինի, կատարյալ հաջողություն, բայց Իմ հաջողությունը:

Այդ հաջողություններն են` շահված հոգիներ, բուժված հիվանդություններ, դուրս նետված դևեր:

Այդ հաջողությունը երբեմն կլինի կատարյալ զոհողություն:

Նման Գողգոթայում տեղի ունեցածին:

Երբեմն կլինի հաջողությունը մեկի, որ բառ չարտասանեց թշնամիների արհամարհանքի, չարչարանքի ու անարգող աղմուկների դեմ:

Կամ կլինի հաջողությունը հարուցյալ Փրկչի, երբ նա Զատկի առավոտյան քայլում էր Հովսեփ Արիմաթացու պարտեզում:

Այս բոլորն Իմ հաջողություններն են:

Աշխարհի մարդկանց կարող է թվալ, որ դու ձախողվել ես, սակայն աշխարհը չի դատում այնպես, ինչպես Ես եմ դատում:

Սիրով ու երկյուղածությամբ ծնկի արի Իմ Հայտնության առջև:

Հոգևոր ճշմարտությունները տեսնելու պատեհությունը մեծ ուրախություն է:

Երբ երկինքը բաց է, Ձայնը Խոսում է ոչ թե բոլոր, այլ միայն հավատարիմ սրտերին:

Իմացիր, որ քո աշխատանքի ամենաառաջին ու ամենամեծ դաշտը դու ես:

Քո առաջին գործն է քաշել, դեն նետել փուշն ու մոլախոտը. տնկել բարի տնկիներ, տնկածների շուրջը փորել, խնամքով մշակել ու հասցնել պտղաբերումին: Երբ այս ամենը բարեխղճորեն կատարվի, այնժամ Ես քեզ ուրիշ դաշտեր կառաջնորդեմ:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ