Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Մեր աշունը, երևի, առաջին բանն է, որի վրա հպարտությամբ կգրեինք՝ Made in Armenia

Մեր աշունը, երևի, առաջին բանն է, որի վրա հպարտությամբ կգրեինք՝ Made in Armenia
09.09.2023 | 13:58

Սեպտեմբերի մեկից սպասում եմ՝ տեսնեմ, թե աշունը որ կողմից է գալու։ Իսկ աշունը վերևից եկավ՝ երկնքից։ Ամպերը ճարճատեցին, կայծակը պատառոտեց երկինքը, ու հորդ, վարար անձրևի հետ աշնան սառը կաթիլները թափվեցին քաղաքի վրա, սկսեցին հոսել փողոցներով, լցվել փոսերը։

Վերջ, աշունը եկավ։ Հիմա, որ շոգ էլ անի, դա արդեն աշնան շոգ կլինի։ Իսկ աշնան շոգն ամենաքաղցր շոգն է, ինչպես վերջին ծիրանը կամ հրաժեշտի համբույրը։

Հայաստանում աշունը տարվա ամենալավ եղանակն է՝ ամենահանգիստ, ամենամեղմ, ամենագունավոր, ամենաերկար։ Մեր աշունը, երևի, առաջին բանն է, որի վրա հպարտությամբ կգրեինք՝ Made in Armenia։

Բարով եկար, աշու՛ն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7664

Մեկնաբանություններ