ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աստված, թե՞ մամոնա

 Աստված, թե՞ մամոնա
10.09.2023 | 00:16

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 10

Պետք է պատրաստվենք աշխարհաթող լինելու:

Քո ուզածը ամբողջական ու կատարյալ բավարարու՞մն է միայն, որ գտնում ես Իմ մեջ, թե՞ նաև այն գոհացումը, որ կարելի է ստանալ աշխարհից: Որովհետև դու երբեմն ինքնաբերաբար ծառայում ես թե՛ Աստծուն, և թե՛ մամոնային. իսկ եթե չես էլ փորձում ծառայել, ապա, այնուհանդերձ, վարձ ես պահանջում և՛ Աստծուց, և՛ մամոնայից:

Եթե Ինձ համար է արվում աշխատանքը, ապա անշուշտ կվարձատրվես, բայց եթե միաժամանակ դառնում ես աշխարհին ու մարդկանց, նրանցից փոխհատուցում պահանջելով` այս արդեն ճիշտ չէ:

Երբեք մի՛ ակնկալիր որևէ մեկից սիրո կամ երախտագիտության արտահայտություներ:

Ինձ մոտ է պատասխանը:

Ես եմ, որ քեզ պիտի տամ անհրաժեշտ վարձը:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ