ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Առատորեն բաշխողը

 Առատորեն բաշխողը
11.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 11

«Ես եկա, որպեսզի կյանք ունենան և`

առավել ևս ունենան» (Հովհ. Ժ, 10)

Այո՛, Ես ` ձեր Տերը, առատորեն եմ տալիս: Լիառատ, հորդաբուխ, իր ափերից ելնող կյանքը Ես եմ, որ տալիս եմ ձեզ:

Ես այս բանի համար եկա:

Կյանքը` հոգու կյանքը, հավիտենական կյանքը, որ բաբախում է ձեր էության մեջ և կենդանություն տալիս ձեր մտքին ու մարմնին:

Առատաձեռն բաշխող:

Արքայական տվող:

Ես եկա, որ մարդիկ կարողանան ինձ հետ տնկակից ապրել:

Ասածս այն կյանքն է, ինչի մասին ակնարկեցի.

«Ես եմ որթատունկը, և դուք ճյուղերը»:

Որթատունկի կենսահյութը իր ճյուղերի մեջ է:

Մեր կյանքը` ձեր և Իմ, մեկ են:

ՈՒրեմն, երբ կա մտերիմ շփումը, ինչ որ առկա է Իմ բնության մեջ, ձեզ է անցնում ինքնաբերաբար:

Ես եմ սերը, ուրախությունը, խաղաղությունը, զորությունը, ուժը, բժշկությունը, խոնարհությունը, համբերությունը և այն ամենը, որ դուք տեսնում եք Իմ` ձեր Տիրոջ մեջ:

Այս բոլորը դուք առատորեն կունենաք, երբ Իմ կյանքը հոսի ձեր կյանքի մեջ: ՈՒրեմն` քաջություն:

Այդ դուք չէ, որ ձեզ սիրող, զորավոր, համբերող կամ խոնարհ եք դարձնում: Պարզապես դուք շարունակ ապրում եք Իմ մեջ, և Իմ կյանքը կատարում է այդ հրաշալի փոփոխությունները:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ