ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դրամական արժեքներ

Դրամական արժեքներ
12.09.2023 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 12

«Նախ փնտրեցեք Աստծո Արքայությունը և

Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված

Ձեզ ավելիով կտա» (Մատթ. Զ. 33 ):

«Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը

լուսավոր կլինի» (Մատթ. Զ. 22):

Հոգու աչքը կամքն է:

Եթե քո կամքի միակ բաղձանքն Իմ արքայությանը հասնելն է, այն գտնելն ու նրա համար ծառայելն է, այդ ժամանակ քո մարմինը, իրոք, լույսով լցված կլինի:

Երբ ձեզ ասվեց, որ նախ Աստծո Արքայությունը պետք է փնտրել, ապա դուք ի սկզբանե պետք է ունենաք վստահությունը, որ ձեր ուզածը այդ թագավորությանը հասնելն է:

Այլ կերպ ասած, պարզ ու հավատավոր հայացք ունենալ` Աստծո փառքին ուղղված:

Կամենալ ու ցանկանալ միայն Իր արքայության գալը: Ամեն բանի մեջ` Իր թագավորության ներկայությունն ու տիրապետումը տեսնել:

Հոգևոր արժեքներից զատ, ուրիշ այլ արժեք մի ճանաչեք: Ոչ մի ուրիշ շահ` բացի հոգևոր շահից:

ՈՒրեմն` ամեն ինչի մեջ Աստծո թագավորությունը փնտրեք:

Ամեն ինչի մեջ:

Նյութական միջոցներ փնտրեք սոսկ այն դեպքում, երբ այն պիտի գործադրվի ի շահ Իմ թագավորության նպատակների իրականացմանը:

Դրամական արժեքներից բոլորովին հեռացեք:

Քայլեք Ինձ հետ:

Սովորեք Ինձնից:

Զրուցեք Ինձ հետ:

Սրանց մեջ է ձեր ճշմարիտ երջանկությունը:

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ