ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ոչ մի ուրիշ անուն

 Ոչ մի ուրիշ անուն
13.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 13

Իմ Անունը այն զորությունն է, որ կանխում է չարը և օգնության կանչում բարի ուժերին:

Չար ոգիները փախչում են «ՀԻՍՈՒՍ» անունը լսելիս: Երբ տրտմությունն ու թախիծը պաշարում են ձեզ, երբ գիտակցելով ձեր տկարությունն ու անօգնականությունը` սիրով ու երկյուղածությամբ Իմ անունն եք տալիս, Ես անհապաղ պատասխանում եմ այդ կանչին:

«ՀԻՍՈՒՍ»:

Հաճախ գործածիր Իմ Անունը:

Տես` այն որքան նման է մայրիկ բառին, որ ամեն երեխա ասում է:

Նա կանչում է «Մայրիկ», որ մայրը գա և իրեն օգնի, խնամի, իր կարիքները հոգա և դուրս բերի դժվարին կացությունից: Դուք էլ գործածեք Իմ Անունը այդ նույն ձևով. բնական ձայնով, պարզորեն, ինքնաբուխ ու ուժգին ասելով` «ՀԻՍՈՒՍ»:

Օգտագործեք այն ոչ միայն օգնության ու կարիքի դեպքում, այլև արտահայտելու համար ձեր սերը:

Երբ Իմ անունը բարձր կամ ցածր արտասանվի սրտի լռության մեջ, աններդաշնակ մթնոլորտը սիրով ու խաղաղությամբ կհամակվի: Այն բարձրացնելով` կիմաստավորվի ձեր մտածումների ու խոսքի արժեքը:

«ՀԻՍՈՒՍ»:

«Երկնքի տակ չկա ուրիշ անուն, որով կարողանաք փրկվել»:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ