Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Սերիկիս արվեստագիտական աշխատությունները

Սերիկիս արվեստագիտական աշխատությունները
13.09.2023 | 15:01

Արվեստագետ, ազգագրագետ ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ մագադանյան աքսորից հետո թվով ութ՝ գիտական լուրջ ուսումնասիրություններ գրեց հայկական ասեղնագործության, ժանյակի, կարպետի ու գորգի, կիրառական արվեստի այլ ոլորտների մասին:

10-ամյա աքսորից հետո Դիլիջան վերադարձավ 1946 թ. նոյեմբերին:

Առաջին գիրքը լույս տեսավ 1956 թ., վերջին երկուսը՝ մահից հետո՝ 1978 և 1981 թթ.:

Սերիկի նման տառապած հոգով ու կյանքով մարդիկ ավելին են թողել արվեստին ու գիտությանը, ճիշտ ըմբռնելով ժամանակի ու իրենց կորցրածի արժեքը:

Ինչ-որ տեղ, աշխատանքը մեծագույն սփոփանք էր նրա նման մարդկանց համար:

Գրքերը լույս տեսան՝ 1956, 1960, 1963, 1966, 1972, 1975, 1978, 1981 թթ.:

Ողջ կյանքում ստեղծեց, հավաքեց՝ ի պահ տալով թանգարաններին, ապրեց անանձնական կյանքով: Ահռելի մեծ ու արժեքավոր է նրա թողածը և կարծում եմ, առայժմ ոչ մեկին չի հաջողվել գերազանցել նրան, դա անհնար է:

Նրան հիշում են բարի ժպիտը դեմքին, ճերմակ մազերով, նուրբ դիմագծերով և հանգիստ դեմքով, որում խստություն և իմաստնություն կար, զրուցակցին մայրական հարազատություն և հարգանք ներշնչող խոհունություն:

1977 թ. կեսերին ընկնում է անկողին, սկսում արագորեն նիհարել:

Հիվանդանոցում, կլինիկական մահ տանելուց հետո, երիտասարդ բժիշկի հարցին, որը նրան ճանաչում և շատ էր հարգում, թե ի՞նչ կանի, եթե հենց հիմա առողջանա, պատասխանում է.

«Անավարտ գիրքս կավարտեմ...»:

Սերիկը խելացի կին էր, գիտեր, որ այս մի անգամ, ընդմիշտ, չի հասցնելու, շատ գործեր անավարտ են մնալու և չի օգնելու նույնիսկ իրեն բնորոշ լավատեսությունը:

Հասկանում էր մահվան անխուսափելիությունը:

Մի հարցազրույցում ասում է.

«...Աշխատանք շատ կա: Դրա համար որքա՞ն ժամանակ ունեմ՝ չգիտեմ...»:

Սերիկն իր հոգու մաքրությունը տարավ դեպի գիտություն, դեպի արվեստ, արտահայտեց իր ձեռագործ աշխատանքներում ու նկարներում, գիտական հոդվածներում, հասարակական աշխատանքներում: Նա օգնեց, որ հասկանամ՝ ժամանակը չի սիրում անփույթ վերաբերմունք և գնահատում է իրեն հարգող մարդկանց, ծառայելով հավատարմորեն:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 7569

Մեկնաբանություններ