ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երբ հավատը պակասում է

 Երբ հավատը պակասում է
14.09.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 14

Տեր, հավատում եմ, օգնիր իմ

անհավատությանը: / Մարկ. Թ. 24 /

Մարդկային սրտի աղաղակը իրապես արտահայտում է` իրեն հույժ անհրաժեշտ հավատի կարիքը. ինչպես պարզ արտահայտում էր այս աղաղակը, որ Ինձ ուղղվեց` երբ Ես երկրի վրա էի: Այս արտահայտությունը ցույց է տալիս հոգու առաջադիմությունը:

Երբ մարդը ճանաչում է Ինձ ու Իմ Զորությունը. Ճանաչում է Ինձ` իբրև Օգնող ու Փրկող, այդժամ այդ հոգին օրը օրին, ավելի ու ավելի է հավատում Ինձ: Միաժամանակ այդ հոգին ավելի գիտակից դառնալով` տեսնում է Ինձ վրա ունեցած բացարձակ վստահության իր պակասը:

«Տեր, հավատում եմ. օգնիր իմ անհատությանը»: Այս է հոգու առաջադիմությունը: Նախ առաջ եկած հավատք, ապա աղաղակ` էլ ավելի հավատքի. աղաչանք` հաղթահարելու ամեն տեսակ անհավատության արտահայտություն և ամեն տեսակ վստահության պակաս:

Այդ աղաղակը լսվեց: Այդ աղոթքը անպատասխան չմնաց: Առավե՛լ հավատք և միաժամանակ էլ ավելի՛ զորություն տրվեց հայցողին` տեսնելով, որ օրը օրին պակասում է իր վստահությունը:

Իմ զավակները ընտրում են առաջ գնալու ա՛յս ճանապարհը և հանգրվանից հանգրվան անցնելով` ավելի՛ են մոտենում Ինձ:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ