ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հանդարտ զորություն

 Հանդարտ զորություն
15.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 15

Հանգստություն գտիր Ինձ մոտ: Երբ հոգնած մարմնի բնությունը ապստամբում է, այդ իր կանչն է հանգստի: Հանգիստ եղիր, մինչև Իմ կենսական զորությունը ներհոսի ու համակի քո ողջ էությունը:

Ապագայի համար վախ մի ունեցիր:

Հանգիստ ու անշարժ եղիր, այդ հանգստության ու անշարժության ժամանակ անհրաժեշտ զորությունը կգա ու կմնա քեզ մոտ:

Աշխարհը իր զորությունը տեսնում է անդադար գործունեության մեջ. իսկ Իմ թագավորության մեջ այս է չափանիշը` զորությունը հանդարտության մեջ է կայանում:

«Հանդարտության ու վստահության մեջ պիտի լինի քո զորությունը»:

Ի՜նչ խոստում, ի՜նչ փառավոր իրագործում: Խաղաղության զորություն և զորության խաղաղություն:

Հանգստություն գտիր Ինձ մոտ:

Ինձնից վերցրու զորությունդ:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ