ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ապահովություն

Ապահովություն
16.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 16

Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն, արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան (Ես. ԼԲ. 17):

Այդ Իմ Խաղաղությունն է, որ իբրև խաղաղահոս գետ, անցնում է ձեր կյանքի չոր ու ամայի ավազուտների միջով: Այդ հարահոս գետը անցնելով, աճեցնում է կյանքի ծառ ու ծաղիկ և պտղաբերումի կենսաուժ տալիս:

Հաջողությունը արդյունք է խաղաղությամբ կատարված աշխատանքի: Միայն այս կերպ աշխատանքը կարող է ավելի արդյունավետ դառնալ:

Շտապողականություն մի մտցրեք ձեր ծրագրերի ու գործերի մեջ: Դուք ոչ թե ժամանակի, այլ հավիտենականության մեջ եք ապրում:

Անտեսանելիի մեջ է ծրագրվում ձեր կյանքի ապագան:

Բնակվեք Իմ մեջ, իսկ Ես` ձեր մեջ, որպեսզի կարողանաք առատ պտուղ տալ:

Հանդարտ եղեք. ձեզ ապահով զգացեք, հանգիստ մնացեք:

Ոչ թե շնչասպառ վազք, այլ խաղաղ սեր: Անհանգստության փոխարեն խաղաղություն ունեցեք: Ոչինչ մի արեք հախուռն կերպով:

Ամեն ինչի մեջ եղեք վճռական և ազդու:

Սերմանեք աղոթքով, ոռոգեք վստահությամբ, ծաղիկ ու պտուղ տվեք ուրախությամբ:

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ