Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ազատությունը ազատ մենթալիտետով մարդկանց համար է

Ազատությունը ազատ մենթալիտետով մարդկանց համար է
17.09.2023 | 15:03

Մենք դեռևս շատ հեռու ենք մեր այսօրվա վիճակի խորքային պատճառները հասկանալուց և, որ ավելի կարևոր է, այն կառավարելուց։

Նախ, ամենահիմնական հարցը, որի կարևորությունը առաջին հայացքից չի երևում և մակերեսային մոտեցումների պատճառով հասարակության ուշադրությանը չի արժանանում։

Որոշակի պայմաններում գտնվող և տվյալ մենթալիտետն ունեցող յուրաքանչյուր ժողովուրդ ունի պետական կառավարման իր էֆեկտիվ մեխանիզմները, որոնք ապահովում են նրա համար կայուն և դինամիկ հավասակշիռ վիճակ ու զարգացում։

Այս նույն միտքը կարող է ունենալ մեկ այլ ձևակերպում ևս, այն է՝ տվյալ մենթալիտետն ունեցող ժողովուրդն ունի ազատության կամ անազատության մի էֆեկտիվ մակարդակ, որի դեպքում նա կարող է կառուցել ռացիոնալ պետականություն։

Ուրիշ խոսքով, եթե որևէ ժողովրդի մոտ նրա ազատության աստիճանը բարձրացնելը ուղեկցվում է անարխիայի ու քաոսի աճով, որոնք ուղիղ գծով իջեցնում են պետականության որակը, ապա նման ժողովուրդը զգում է ոչ թե ազատության, այլ անազատության կարիք։

Այսինքն, որոշակի մենթալիտետի ու հասարակության մեջ մարդկանց փոխադարձ ագրեսիայի որոշակի մակարդակի դեպքում գոյություն ունի մարդկանց անազատության մի աստիճան, որը պետականության կայունության ու գործունեության տեսանկյունից ամենից ընդունելին ու ռացիոնալն է։

Մի խոսքով, ազատությունը ազատ մենթալիտետով մարդկանց համար է, ոչ թե քարանձավային մենթալիտետով մարդկանց համար, որոնք նույնիսկ ամենակարևոր գոյաբանական հարցերում հեռու են ռացիոնալ քայլեր կատարելու գաղափարից անգամ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3538

Մեկնաբանություններ