ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Բնակվիր այնտեղ

 Բնակվիր այնտեղ
18.09.2023 | 00:35

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 18

Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, երկնքում

կբնակվի Աստծո հովանու տակ (Սղմ. ՂԱ. 1):

Առանձնացված ու պահված ապահով մի տեղ` հայտնի միայն Աստծուն ու ձեզ: Այնքան գաղտնի տեղ, որ երկրի վրա եղած ոչ մի ուժ չի կարող գտնել այն:

Այդ տան վրա Իմ շուքը հավիտյան կլինի` այն կրկնակի ապահով ու կրկնակի գաղտնի դարձնելու համար:

Իր ձագերին պատսպարող թռչնի թևերի հովանու պես Իմ շվաքի խաղաղությունը կտարածվի ձեզ վրա:

Այդժամ դուք ապահով ու անչափ վստահ կզգաք ձեզ:

Եթե վախերը դարձյալ պաշարեն ձեզ, իսկ մտահոգությունները վերադառնան կրկին, նշանակում է` դուք քաջություն եք ունեցել դուրս գալու այդ պահպանող հովանու տակից:

Այդժամ ձեր միակ անելիքը պետք է լինի կրկին հետ` հովանու տակ վերադառնալ ու վերագտնել հանգստությունը:

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ