ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Լիակատար ուրախություն

 Լիակատար ուրախություն
19.09.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 19

Այս բաները ձեզ ասացի... որ ձեր ուրախությունը

լիակատար լինի (Հովհ. ԺԵ. 11):

Իմացե՛ք , այն ճշմարտությունները, որ սովորեցնում եմ ձեզ և անցյալում իմ աշակերտներին ասվածները, այդ ամենը բոլորը տալիս եմ ձեզ` լիակատար ուրախություն ունենալու համար:

ՈՒրախություն փնտրեք կյանքի մեջ: Որոնեք այն, ինչպես թաքցրած գանձը կորոնեիք:

Սիրեք ու խնդացեք:

Տիրո՛ջ մոտ գտեք ձեր ուրախությունը:

Զվարթացեք Ի՛մ ներկայության մեջ:

Ես կատարյա՛լ ուրախություն ցանկացա Իմ աշակերտներին. կամեցա, որ նրանք միշտ ունենան այն: Եթե նրանք իրենց առօրյա կյանքն ապրեին Իմ վարդապետության համաձայն, նրանք, անշուշտ, կունենային այյդ կատարյալ ուրախությունը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ