Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Հանրայինը պետական բյուջեից սնվելով` աղավաղում է պետության արժեքային համակարգը

Հանրայինը պետական բյուջեից սնվելով` աղավաղում է պետության արժեքային համակարգը
19.09.2023 | 12:57

Երեկ և այսօր երեկոյան որոշեցի մի քանի ժամ «Հ1» դիտել: Վստահաբար կարող եմ ասել, որ հանրային հեռուստաընկերություն նայող, չձևավորված աշխարհայացքով միջին վիճակագրական յուրաքաչյուր մարդ, մեկ ամիս հետո կդառնա անհայրենիք, անսկզբունք, դավաճանության և աբիժնիկության հակումներով նիկոլանման էակ:

Նրանց տեղեկատվական-քարոզչական տեքստերը ոչ մի բանով չեն տարբերվում հոգեորսությամբ զբաղվող քայքայիչ աղանդներից: Անգամ ոչնչով չեն տարբերվում նաև կրոնական ֆանատիկներ պատրաստող ծայրահեղ իսլամիստներից:

Հանրայինը պետական բյուջեից սնվելով` աղավաղում է պետության արժեքային համակարգը, միմյանց հետ ենթագիտակցաբար թշնամացնում է մարդկանց խմբերը, անհարգալից վերաբերմունք է ձևավորում կապիտուլյանտի ընդդիմախոսների նկատմամբ, աղավաղում է հայոց լեզուն, Արցախի խնդիրներին նայում է հարևանի աչքերով, կիրառում է ադրբեջանական անվանումները, թաքնված

հակառուսականություն է մատուցում, հեգնում է Արցախի նախագահի փոփոխությունը և այլն, և այլն:

Սրանք ընդամենը մի քանի ժամերի դիտարկումներ են:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ