ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ճաշակեցեք ու վստահեք

 Ճաշակեցեք ու վստահեք
20.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 20

Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը (Սող. ԼԴ):

Աստված Բարի է, վստահեք Իրեն:

Իմացեք, որ ամեն ինչ լավ է: Ասեք շարունակ.

«Աստված Բարի է»։

Ներկան ու ապագան, ինչպես որ կա Իր ձեռքը հանձնեք, իմանալով, որ Նա բարի է:

Նա կարող է կարգ ու կանոն ստեղծել քաոսից, չարիքից՝ բարիք, խռովությունից ՝ խաղաղություն:

Ես և Հայրը մեկ ենք:

Մենք մեկ ենք նաև բարիք անելու կամեցողությամբ: Աստծո համար Իր զավակներին բարիք անելը նշանակում է մասնակից դարձնել նրանց Իր բարությանը:

Աստված Բարի է։

Նրա միակ կամքն է՝ Իր բարությունը առատորեն հեղել ձեզ վրա և Աստված, անշուշտ, կանի այս:

Միայն թե վստահեք, հեռացրեք ձեզնից վախը:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ