Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Արժանի չեղանք Արցախին

Արժանի չեղանք Արցախին
20.09.2023 | 14:33

Երեկվանից Արցախում ընթացող մարտական գործողությունները իրականում ոչ թե պատերազմ, այլ՝ ինքնապաշտպանական մարտեր էին։ Ոչ մեծաքանակ զորք կա Արցախում, ոչ էլ՝ զինամթերք։ Պետք չէր թամաշա անել ու զուր տեղը մարդկանց ոգևորել։ Դա կոտորած էր։

Եվլախում վաղը տեղի ունեցող հանդիպումն իրականում հայկական Արցախի վերջի սկիզբն է։ Ցավով եմ սա ասում, բայց սին հույսեր չեմ տա։ Չգիտեմ, թե հետո ոնց ու ինչ կլինի, բայց էլ առաջվանը չի լինի հաստա՛տ։

Ընդամենը կասեմ, որ արժանի չեղանք Արցախին, արժանի չեղանք էդքան տղերքի անձնազոհությանը։ Ու թող անիծվեն բոլոր նրանք, ովքեր կարող էին սա կախնել ու չարեցին, կարող էին կանխել հազարավոր մարդկանց մահն ու նստած նայեցին։ Անիծվեն սերնդեսերունդ։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5700

Մեկնաբանություններ