ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հորը տեսնել

Հորը տեսնել
21.09.2023 | 00:44

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 21

Տ՛եր, Հորը ցույց տուր, և այդ բավական է

Մեզ (Հովհ. ԺԴ. 8):

Ի՛մ որդիներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ես ձեզ հետ եմ, ձեզ մոտ գալով` խոսել եմ ձեզ հետ, սակայն դուք դեռ Հորը չեք ճանաչել:

Ձեր Հայրը անսահման տիեզերքի ներդաշնակ կարգը Իր իրավասության տակ պահող Աստվածն է:

Նա այն է, ինչ Ես եմ: Այն անսպառ սերը, զորությունը, գեղեցկությունը, որ տեսնում եք Իմ մեջ, Իմ Հորից են գալիս:

Եթե այս տեսնեք, ճանաչեք Իմ Հորը և Ինձ, ինչպես որ կանք, այդքանն իսկ բավական է ձեզ, որպեսզի իրոք իմաստավորվի ձեր կյանքը և գոհացում պատճառի ձեզ, այս հենց այն է, ինչ հարկավոր է ձեզ:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ