ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

ՈՒրախության տուրք

ՈՒրախության տուրք
22.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 22

Տե՛ր մեր, Հիսուս, պաշտում ենք Քեզ:

ՈՒրախ սրտով երգեր երգեք Ինձ:

Երգեք ու բարեբանեք Իմ սուրբ անունը:

ՈՒրախությունը մարդու երախտագետ սրտի տուրքն է` Ինձ ուղղված:

Երբ դուք բարեբանում եք, ուրախության խայտանքը ողողում է ձեր ողջ էությունը, և դուք փոքր-ինչ ավելի եք սովորում երկնային հյուրընկալի ուրախության մասին:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ