Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Սա դավաճան չէ, սա հերոս է՝ Ադրբեջանի Հանրապետության հերոս

Սա դավաճան չէ, սա հերոս է՝ Ադրբեջանի Հանրապետության հերոս
22.09.2023 | 09:44

… ասում է, որ մի շաբաթ առաջ իրենք 40 հազար ընտանիքի տեղավորելու հարց են լուծել, բայց ինքը չի ուզում այդ մասին ասել : Կոնկրետ ասում է այն, ինչն իրեն հանձնարարված է ասել, բայց այնպես է ուզում ֆռցնել, որ իբրև թե չէր ուզում ասել:

ՈՒ դրանից հետո, գյուղական ավանդական նորահարսի նազանքով ու հեզանքով, սազն առած անցնում է «հայրենի Ադրբեջանի» գովքին:

Սա առանց աչք թարթելու նվիրեց Արցախը, սա առանց աչքը թարթելու կնվիրի Հայաստանը:

Սա դավաճան չէ, սա թշնամի է:

Ես մինչ օրս չէի ուզում հավատալ, բայց այսօր գրեթե համոզվեցի,որ սա թուրք է կամ էլ առավել հավանական՝ ադրբեջանցի: Սա վիրավորելու համար չեմ գրում, քավ լիցի, սա արձանագրում է:

Այս մարդը ազգությամբ ադրբեջանցի է:

ՈՒ ինքն էլ այդ մասին քաջատեղյակ է:

Ինքը հիմա լրիվ բացել է առանց այդ էլ բաց խաղաքարտերը և, բազմած հայկական պետականության գահին, տանում է այն կործանման, իսկ հայ ազգին՝ դանդաղ բնաջնջման:

ՈՒշադիր դիտեք սրա վերջին ուղերձը և դուք կտեսնեք հայերեն հստակ խոսող ադրբեջանցու:

Սա դավաճան չէ, սա երբե՛ք դավաճան չի եղել, սա հերոս է՝ Ադրբեջանի Հանրապետության հերոս:

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 8454

Մեկնաբանություններ