Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մեր եղբայրներն անմահացան Արցախի անունը սրտերում

Մեր եղբայրներն անմահացան Արցախի անունը սրտերում
22.09.2023 | 21:06

Ստեփանակերտում մեր անմահացած հերոսների Փառքի անկյունն է։ Հավանաբար, ցանկացել են ապամոնտաժել, որ թշնամու հնարավոր նոր հարձակման ժամանակ մեր եղբայրների լուսանկարները չպղծեն, ու չեն հասցրել բոլորը հավաքել։ Բայց հստակ տեղեկություն կա, որ հերոսների հարազատները կապ են հաստատել կազմակերպիչների հետ, և արդեն նրանք աշխատում են այդ ուղղությամբ։ Սա տեղադրեցի, որ ուրիշ հարթակներում հանկարծ տարակարծության տեղիք չտար։

Սիրելի արցախցիներ, իմացեք, որ մեր եղբայրներն անմահացան Արցախի անունը սրտերում։

Մենք ձեզ ապրեցնելու ենք նրանց թողած սիրով ու ձեր կյանքերի համար պայքարելու ենք մինչև վերջ:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4344

Մեկնաբանություններ