ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Վերադարձիր կրկին

Վերադարձիր կրկին
23.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 23

Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ (Հակ. Դ. 3 ):

Սա հաստատուն օրենք է` հոգևոր կյանքում գործող: Դուք պետք է դառնաք Ինձ, մինչև Իմ ներկայության գիտակցումն ունենալը:

Այս վերադարձը կրկին Ինձ դառնալն է, որ պետք է սովորեք անել ամեն պարագայում: Եթե չեք կարող ուրախ սրտով վերադառնալ, ապա թող դա լինի թեկուզ տկար առաջարկություն:

Հրաշալի է, երբ այդ լուռ դիտումից բացի, մի այլ բանի կարիք չկա:

Հարկ չկա քո ցանկությունը բարձրաձայն արտահայտելու:

Չկա կարիք ինքնադատապարտումի և ոչ էլ` նվերներ բերելու:

Իսկապես հրաշալի է զգալ, որ այսքան պարզորեն կարող եք օգնություն խնդրել. առավել հրաշալի է տեսնել, որ սիրո ճանապարհով ուղարկված այդ օգնությունը տեղ է հասել:

Ոչ միայն օգնություն, այլև սփոփանք և Աստվածային մտերմության և ընկերակցության ուրախություն: Անպատմելի մի մտերմություն, որ իմաստավորում է ձեր կյանքը, լցնում ուրախությամբ ու խաղաղությամբ:

Երբեք մի՛ վախեցեք ու մի՛ հուսահատվեք:

Մոտեցեք Ինձ, և այդ մտերմությունն է, որ կարող է հիմնովին փոխել իրերի կարգը և այդպես` նաև ձեր կյանքը. կարող է տալ ներդաշնակություն և գեղեցկություն, խաղաղություն ու սեր:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ