ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Էն աստիճանի հակահայ ու հակաքրիստոնյա են, որ անգամ մեկ րոպե լռությամբ 100-ավոր զոհերի հիշատակը չհարգեցին ու ոտքի չկանգնեցին

Էն աստիճանի հակահայ ու հակաքրիստոնյա են, որ անգամ մեկ րոպե լռությամբ 100-ավոր զոհերի հիշատակը չհարգեցին ու ոտքի չկանգնեցին
23.09.2023 | 14:50

Էս ներհայաստանյան վակխանալիայի ու արցախյան ցեղասպանության մղձավանջի մեջ, չնայած շատ խառն էի (ցույցերի մասնակցությունից բացի նաև հոգեբանորեն ու բարոյապես ընկճված, ցավն ուղղակի քերթում է մարդու), բայց աչքիցս մի առանցքային ու շատ կարևոր դետալ, այնուամենայնիվ չվրիպեց։

ՀՀ պետականությունը զավթած թուրքական քեմալիստ կամակատարները, ոչ միայն ողջերին են ատում` իրենց յաշմաներին քսի տալով, փողոցներում մարդկանց քարշ տալ հրահանգելով, այլև` մահացած մարդկանց:

Երեկվա կառավարության նիստ կոչվածը դրա վառ օրինակն էր։

ՈՒրեմն էն աստիճանի հակահայ ու հակաքրիստոնյա են, որ անգամ մեկ րոպե լռությամբ էդ 100-ավոր զոհերի հիշատակը չհարգեցին ու ոտքի չկանգնեցին։ Դրա փոխարեն, երբ նեռը մտնում է դահլիճ` հլու հնազանդ անինքնասերների նման, գլուխները կոխում են ոտքերի արանքն ու կանգնում, ոմանք էլ պատվի առնում։

Խորը կասկածներ ունեմ, որ դա բոլորին հրահանգավորել է էդ թեմայով ոչինչ չանել, քանի որ Արցախն իրենց հետ ոչ մի աղերս չունի, իրենք դա վաղուց ադրբեջանական տարածք են համարում ու ամեն ինչ արեցին` գործն ամբողջովին ի կատար ածելու համար։

Հիմի էլ եկել են` տեղեկատվական դաշտում արհեստական թեզեր են տիրաժավորում, կատարվածի համար` մեղավորներ նշանակում։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 3714

Մեկնաբանություններ