ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սովորեք ինձնից

Սովորեք ինձնից
24.09.2023 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 24

Տեր, ու՞մ մոտ պետք է գնանք: Դու հավիտենական

կյանքի խոսքեր ունես (Հովհ. Զ. 68):

Ես եմ ձեր ուսուցիչը:

Ինձնից բացի, ուրիշ ոչ մեկից մի սովորեք:

ՈՒսուցիչները պետք է Ինձ մատնանշեն` իբրև ճանապարհ: Իսկ այնուհետև, Ես պետք է լինեմ ձեր անփոխարինելի ու միակ ուսուցիչը:

Հավիտենական կյանքի խոսքերը այն խոսքերն են, որ ներդաշնակում են ձեր էությունը և դաշնակում անգամ ձեր երկրավոր կյանքը: Սրանք էլ ընդունեք Ինձնից:

Վախ մի՛ ունեցեք:

Բնակվեք Ի՛նձ մոտ և մնացեք Ի՛մ տնօրինության տակ:

Լցվեք անհուն երախտագիտությամբ:

Փառաբանության թևերի վրայով երկինք ուղարկեք ձեր աղոթքները: Ինչ որ պատահում է ձեզ, ընդունեք` իբրև Իմ իրավասությամբ կատարված:

Ամեն ինչ լավ է:

Ամեն բան նախապատրաստել եմ մեծ սիրով:

Թույլ տուր, որ սիրտդ երգի:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ