Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հայաստանի տարածքային ամբողջականության ու անկախության համար պետք է պայքարել

Հայաստանի տարածքային ամբողջականության ու անկախության համար պետք է պայքարել
24.09.2023 | 16:11

Լսեցի Նիկոլի ուղերձը։ Առանձին թեզերին չեմ անդրադառնալու. այնտեղ և՛ ճշմարտություն կա, և՛ սուտ, և՛ սովորական մանիպուլացիա։

Բայց կարևոր մի հանգամանք կա՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ու անկախության համար իսկապես պետք է պայքարել։

ՈՒստի առաջարկ ունեմ, նախ և առաջ, մեր ընդդիմադիր առաջնորդներին։ Մի շտապեք արագ արձագանքել Նիկոլի ասածներին, փորձել բացատրել, թե նրա խոսքերի տողատակում ինչեր կան, ինչ աստիճանի վիժվածք է, և այլն, և այլն։ Մարդիկ դա գիտեն։

Հիմա ուրիշ բան է պետք անել՝ ընդդիմության առաջնորդները, որոնք ի դեպ վաղուց են տագնապում երկրի կորստի վտանգի մասին, երկխոսության հրավիրեն իրշխանության ներկայացուցիչներին։ Խոսելու շատ բան կա։ Բայց հիմնական օրակարգը, իհարկե, Հայաստանի ու Արցախի ապագան են։

Գիտեմ, որ դժվար բան եմ ասում, բայց քաղաքականության օրենքն է դա՝ պետք է գնալ դժվար լուծումների։ Ընդդիմությունը պետք է պատրաստ լինի իշխանության սրտացավ թևի հետ միասնության կառավարություն ձևավորելուն։ Իսկ իշխանության սրտացավ թևն էլ պետք է պատրաստ լինի հրաժարվել Նիկոլից։

Այսինքն, պետք է բացառել այդ միասնությանը խոչընդոտող բոլոր գործոնները։

Այս գործընթացը պետք է սկսել շատ արագ։ Գիտեմ, վստահության խնդիր էլ կա։ Բայց նաև գիտեմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են այդ գործընթացն արագ և անխափան անցկացնելու պայմաններ ապահովել։

Առաջարկում եմ, որպեսզի այդ հանդիպումն անց կացվի Մայր Աթոռում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7153

Մեկնաբանություններ