ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Եկեք և մնացեք

 Եկեք և մնացեք
25.09.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 25

Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ,

և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ (Մատթ. ԺԱ. 28):

Այո, Ինձ մոտ եկեք, որ հանգստանաք: Եկեք ու մնացեք, որ ձեր հանգիստը լիակատար լինի. վերջ տվեք ձեր տենդագին վազվզուքին: Հանգիստ ու անխռով եղեք: Ինձ մոտ եկեք ո՛չ միայն շնորհներ ստանալու, այլ նաև Ինձ մոտ լինելու համար:

Օգնության համար վստա՛հ եղեք, իմացեք Իմ ներկայությունը և սպասեք, մինչև որ Իմ հանգստությունը փոխանցվի ձեր հոգուն:

Հանգստությունը վախ չի ճանաչում: Հանգստությունը պակասություն չի ճանաչում: Այն հզոր է ու վստահ: Հանգստությունը նման է ակնապարար հովիտներին, խաղաղ ու լուռ հոսող լայնահուն գետերին, հզոր ու անշարժ սարերին: Ձեռք բերելու համար այս հանգստությունը և այս հանգիստը ձեռք բերելու անհրաժեշտ վիճակները` Ինձ մոտ եկեք:

Մի՛ դանդաղեք:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ