ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ծառայեք բոլորին

 Ծառայեք բոլորին
26.09.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 26

Ես ձեր մեջ եմ ծառայողի պես:

Այստեղ հիշեք բոլորին ծառայելու Իմ պատվիրանը: Պատրա՛ստ եղեք ձեր որդի լինելը ծառայությա՛մբ հաստատելու:

Ձեզ հանդիպող բոլոր մարդկանց ընդունեք իբրև ձեր Հոր Տունը եկած հյուրեր: Ամենքի հետ վարվեք սիրո՛վ, ազնվորե՛ն ու մե՛ծ նրբանկատությամբ:

Եղե՛ք իբրև ծառա բոլորին, ոչ մի գործ ձեր արժանապատվությունից ցածր մի՛ համարեք:

Միշտ պատրաստ եղեք հնարավոր ամեն բան անել մերձավորների համար:

Ծառայություն, սիրով կատարված անվերջ ծառայություն:

Բացվող ուրախություն կա ծառայության մեջ:

Մեծ հրճվանք կա ուրիշներին օգնելով Իմ կամքը կատարելու մեջ: Կարողացեք Իմ կամքի արտահայտությունը լինել` առաքինի գործերի մեջ, որ Ես այլոց համար եմ նախատեսել:

Մի՛ մոռացեք, որ երբ ծառայում եք այլոց, այդպես դուք ծառայյում եք նախ ձեր Վարդապետին` Տիրոջը, որ աշակաերտների ոտքերը լվաց:

ՈՒստի ծառայելով ուրիշներին` ապացուցե՛ք Իմ հանդեպ ունեցած ձեր սերը:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ