Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Էլ ու՞մ ի՛նչ բացատրվի

Էլ ու՞մ ի՛նչ բացատրվի
26.09.2023 | 16:15

Փաստն այն է, որ 2018 թվականին իշխանությունը գրավեցին թուրքական գործակալները։ Իրենց գլխավոր տականքի առաջնորդությամբ քանդեցին երկրի պաշտպանական ու գաղափարական միասնությունը: Հանձնեցին Արցախը, բացարձակ վտանգել են Հայաստանը:

Ընդ որում, չխորշեցին պատերազմելու տպավորություն ստեղծել, լավագույն երիտասարդությանը, հայրենապաշտ այրերին զոհաբերել։

Ինչպես այս օրերին էր Արցախը միայնակ մնացել և ՀՀ-ն ոչինչ չէր ձեռնարկում, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ էր Արցախի բանակը (նաև այնտեղ ծառայող մեր զավակները) և

ՀՀ-ից մեկնած աշխարհազորը մենակ էին մնացել և պետական մակարդակով խափանվել էր մարտնչողներին զենքով և զինամթերքով, դեղորայքով և սնունդով մատակարարումը:

ՀՀ-ի սահմանամերձ զորքերին արգելվեց մասնակցել Արցախի պաշտպանությանը: Մասնավորապես հնարավոր էր Գորիսից, Ղափանից մտնել և թշնամու զորքին շրջապատել դեպի Շուշի տանող Դժոխքի ձորում: Եվ հետո այդ ոհմակին պարզապես ոչնչացնել հրետանու կրակով։

Սակայն արգելվեց:

Որովհետև պատերազմը և պարտությունը համաձայնեցված էր այս դավաճանների իշխանության հետ։

ՀՀ-ից պրոֆեսիոնալ մոբիլիզացիան արգելեց գերագույն տականքը դեռ պատերազմի երրորդ օրը։

Սրանք և հարյուրավոր բազմաթիվ փաստեր ակնառու ապացույցներն են այս սրիկաների թուրքական խամաճիկներ լինելու։

Եվ հիմա էլ պայմանավորված տեղի է ունենում Արցախի հայաթափումը:

Էլ ի՞նչ կարող եմ ասել:

Ամեն ինչ պարզից էլ պարզ է։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2963

Մեկնաբանություններ