Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Սեպտեմբերի 27
Մի՞թե Իմ ձեռքը կարճացել է, որ չկարողանա փրկել:
Ո՛չ, երբեք: Փրկելու Իմ զորությունը ավելանում է, երբ ավելանում է Իմ փրկությունը հասկանալու քո կարողությունը:
Նշանակում է զորությունից - զորություն, կատարելությունից -կատարելություն` մենք միասին ենք անցնում:
Անսահման է հրաշք գործելու Իմ կարողությունը երկնային տարածքներում, թեև յուրաքանչյուր մարդու համար` Իմ այդ զորությանը տիրանալու սահմանափակումներ կան, բայց այդ էլ միայն մարդու գիտակցության ու ընկալման պակասի պատճառով:
Իմ կարողությունը փրկելու ու պահպանելու գործում ոչ մի սահման չի ճանաչում: Ոչ միայն չի կարճացել ձեռքս, այլ այն «ավելի է երկարել», կամենալով ու սպասելով, որ օրհնելու, օգնելու, փրկելու առաջարկություն լինի:
Ահա թե որքան նրբանկատորեն եմ վարվում ամեն մի առանձին հոգու անհատական իրավունքին:
Երբե՛ք, ոչ մեկին չեմ պարտադրում Իմ օգնությունը և փրկությունը:
Թերևս մարդկության համար կրած Իմ տառապանքներից այս մեկն ամենածանրն է, որովհետև հարկադրված եմ զսպել օգնելու Իմ աստվածային անհամբերությունը և ցանկությունը` մինչև որ հոգու կանչը ինձ գործելու իրավունք տա:
Մտածեք այն սիրո մասին, որ այս իրողությունն է արտահայտում:
Սփոփեք Իմ սպասող, սիրող, անձկությամբ ակնկալող սիրտը` պահանջելով Իմ օգնությունը, առաջնորդությունը և հրաշագործ կարողությունը: