ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մի ողջ ժողովրդի իր հազարամյա բնաշխարհից պոկելն ավելի հեշտ եղավ, քան հողատուին՝ աթոռից

Մի ողջ ժողովրդի իր հազարամյա բնաշխարհից պոկելն ավելի հեշտ եղավ, քան հողատուին՝ աթոռից
27.09.2023 | 13:31

Հայտնի բան է՝ շաղգամը հողից հանելու համար հարկավոր է պապ, տատ, թոռ, շուն, կատու և մուկ: Եթե սրանցից թեկուզ մեկը շարքում չեղավ՝ շաղգամը կմնա հողում այնքան, մինչև նեխի: Հիմա, հողատուին աթոռից պոկելու համար, սրանցից առկա է միայն պապը: Քաֆթառ ու անատամ պապը, որը ոչ մի կերպ չի կարողանում ողջ կազմը ապահովել: Ջադու տատը ամեն կոչի ժամանակ ֆշշացնում է ու ասում. ,,գնացե՛ք սահման,,: Գրանտակեր թոռան ուշքումիտքը նախկիններին կախելն է: Շունը աննպատակ հաչում է ու ավելի շատ՝ ռուսի վրա: Կատուն շարունակ պահանջում է ասել, թե շաղգամը հանելուց հետո ի՞նչ են դնելու տեղը: Իսկ մուկը ծրագիր է ուզում ու այդպես գլուխը պրծացնում:

Արդյունքում, մի ողջ ժողովրդի իր հազարամյա բնաշխարհից պոկելն ավելի հեշտ եղավ, քան հողատուին՝ աթոռից:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 6530

Մեկնաբանություններ