ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Գաղտնի ճանապարհ

 Գաղտնի ճանապարհ
28.09.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 28

Բաներ կան, որ դուք ընդունում եք Իմ կյանքից ոչ թե որպես ձեզ հարկավոր անհրաժեշտություն, այլ սոսկ այն ոգով, որ Ես ընդունեցի օրինակ լինելու համար և մասնակից դառնալու մարդկային դժվարություններին ու տառապանքներին:

«Մասնակից» դառնալ. նշանակում է` «փրկել»:

Այս դեպքում էլ նմանօրինակ պահվածքը պետք է ընդունելի լինի նաև ձեզ համար:

«ՈՒրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել»:

Իմ սիրելի զավակներ, իմացեք, որ դուք էլ եք հատկապես կանչված փրկելու և մասնակից դառնալու Իմ գործին: Չարչարանաց ճանապարհը, երբ անցնեք Ինձ հետ` տառապանքի մարդու հետ, այնժամ կտեսնեք, որ այդ գաղտնի ու սուրբ այն արահետն է, որ վերապահված է Ինձ ավելի մտերիմ ու սիրելի եղողներին. անհատներին, որոնց միակ ցանկությունն է ամեն ինչ Ինձ համար անել, ամեն ինչ զոհաբերել ի սեր Ինձ:

Ինչպես Պողոսն ասաց` ամեն ինչ կորուստ, որպեսզի կարողանա Ինձ շահել:

Այս ճանապարհը որքան էլ տխուր ու ամայի երևա հեռվից նայողներին, այնուհանդերձ, այն ունի սքանչելի լույսեր ու հանդարտավետ հանգրվաններ, որ չունեն և չեն կարող տալ կյանքի այլ ասպարեզներ:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ