Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Թող բոլոր նիկոլականները զգան այն, ինչ հիմա զգում են Արցախցիները

Թող բոլոր նիկոլականները զգան այն, ինչ հիմա զգում են Արցախցիները
28.09.2023 | 12:51

Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ ձախողել է տեղահանված արցախցիների աջակցման աշխատանքը։

50 000 մարդուց կարողացել են ժամանակավոր կացարանով ապահովել հազիվ 5000-ին, իսկ թե ինչ վիճակում են մյուս 45 հազարը, Նիկոլին ու նրա կողքի սրիկաներին հետաքրքիր չէ։

Արցախից մինչև Գորիս իսկական դժոխային վիճակ է, մարդիկ օրերով ճանապարհին են, սոված ու մրսած, իսկ Հայաստանի սոցապ ու տարածքային կառավարման պետական մարմինները տներով ու հագուստով, սննդով ապահովելու փոխարեն միայն նկարվում են փախստականների կողքին, հետո հռհռալով, ռեխները բացած, ճոռոմ տեքստեր հրապարակում։

Այնքան չեն ամաչում, որ գալիս բառացիորեն հռհռում են Գորիսի քաղաքապետարանի մոտ հավաքված արցախցիների երեսին։

Ես ցանկանում եմ մի բան միայն` թող բոլոր նիկոլականները զգան այն, ինչ հիմա զգում են Արցախցիները։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3903

Մեկնաբանություններ