Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Ճիվաղի երազանքը չի՛ իրականանալու. նա չի՛ մնալու պատմության մեջ ու մոռացվելու է

Ճիվաղի երազանքը չի՛ իրականանալու. նա չի՛ մնալու պատմության մեջ ու մոռացվելու է
28.09.2023 | 11:55

Հերոստրատն այրեց Արտեմիսի տաճարը, որպեսզի իր պիղծ անունը հավերժացնի պատմության մեջ:

Մի պահ պատկերացրեք, թե Եփեսոսի բնակիչներն ինչպես են կուրծք ծեծում, պատառոտում իրենց, թե Հերոստրատն անմեղ էր, տաճարը կառուցողներն էին մեղավոր, սխալ էին կառուցել, լափել էին շինանյութը, այն մի օր պիտի քանդվեր, այդ պատճառով էլ այրեցին ու մեղքը գցեցին խեղճ Հերոստրատի վրա:

Պատկերացնու՞մ եք, թե այդպիսի նախրային տրամաբանության արդյունքում՝ սատկացվելուց առաջ ինչպիսի հոգեկան ցնցումների մեջ էր ընկնելու Հերոստրատը: Չէ՞ որ նրա ճիվաղային միտքն այդքանն էր զորել անմահանալու համար, իսկ նախիրը իր պատմական սխրանքը վերագրում է ուրիշներին՝ անգիտակցաբար զրկելով իրեն անմահությունից:

Մեր տեղական ճիվաղը կարող էր Էջմիածնի տաճարը, Գանձասարը կամ, ասենք, Մատենադարանն այրել՝ անմահանալու համար: Բայց գիտակցում է, որ աշխարհը չի մոռանալու Հերոստրատի փառքը, և ինքը տաճար վառելով չպիտի կարողանար բռնել նրա տեղը: ՈՒստի մանր-մունր բաներ վառելու փոխարեն որոշեց ոչնչացնել Հերոստրատի ժամանակներից գոյություն ունեցող մի երկիր, մի ողջ քաղաքակրթություն՝ իր բոլոր տաճարներով: Իսկ նախիրը բթամիտ համառությամբ հավերժության դափնին դնում է նախկինների գլխին՝ խելագարության հասցնելով ճիվաղին:

Ճիվաղի երազանքը չի՛ իրականանալու: Նա չի՛ մնալու պատմության մեջ ու մոռացվելու է:

ՈՒստի ես էլ միանում եմ նախիրին ու պնդում, որ մեզ ու մեր երկիրը կործանեցին նախկինները:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3507

Մեկնաբանություններ