ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Բարգավաճումի գաղտնիքը

Բարգավաճումի գաղտնիքը
01.10.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 1

Դու՛ք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա,

Ինչո՞վ այն կաղվի, այլ միայն դուրս կթափվի

և մարդկանց ոտքի կոխան կլինի

(Մատթեոս, 5. 13):

Դարձեք Ինձ մոտ և կփրկվեք, դուք, որ եկել

եք երկրի չորս ծագերից (Ես. ԹԵ. 22):

Փրկվելու համար ոչ մի ուրիշ տեղ մի նայեք: Ձեր հայացքը ուղղեք Ինձ և պիտի փրկվեք: Ես Եմ հոգում ձեր բոլոր կարիքները: Ահա հայտնում եմ ձեզ գաղտնիքը բարգավաճումի, որպեսզի դուք էլ ձեր հերթին ազատեք ուրիշներին չքավորությունից ու տառապանքներից:

Ինձ նայեք, ինչ վտանգ էլ, որ սպառնա ձեզ, ինչ ցանկություն կամ կարիք որ ունեք, ձեր կամ այլոց համար, Ինձ դիմեք:

Ամեն ինչ վերցրեք Իմ շտեմարաններից:

ՈՒղղակի ուզեք, պահանջեք, պարզորեն վերցրեք:

Հիշեք` Իսրայելի որդիներին Ես կերակրեցի երկնքից իջած մանանայով:

Կարմիր ծովի միջով Ես նրանց համար ճանապարհ բացեցի: Ես առաջնորդեցի նրանց անապատի միջով` զրկանքներով, դժվարությամբ ու կարգապահությամբ: Ես տարա նրանց մի երկիր, ուր կաթ ու մեղր էր բխում: ՈՒստի վստահեցեք Ինձ ու թույլ տվեք, որ առաջնորդեմ նաև ձեզ:

ՈՒրախացեք: Սրանք ձեր անապատային օրերն են: Բայց իմացեք ու վստահ եղեք, որ ապահովաբար առաջնորդվում եք ձեր առատության` Քանանի Երկիրը:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ