Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ամբողջ ձեր ուզածը

 Ամբողջ ձեր ուզածը
04.10.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 4

Ո՛չ տեսք ուներ նա, և ո՛չ էլ վեհություն:

Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ուներ

և ո՛չ էլ գեղեցկություն (Ես. ԾԳ. 2):

Ի՛մ որդիներ, այստեղ Եսային խոսում է այն սքանչելի պայծառատեսության մասին, որ տրված է միայն նրանց, ովքեր Հոգով են առաջնորդվում: Իսկ նրանք, ովքեր Ինձ չեն ճանաչում, Իմ մեջ չեն գտնի մի բան, որ գրավիչ լինի իրենց:

Ինձ ճանաչողների համար չկա մի բան, որ Ինձնից ավելի ցանկալի լինի:

«Չուներ գեղեցկություն, որ նրան ցանկալի դարձներ մեզ»:

Ա՜խ սիրելիներ, մոտեցեք Ինձ. է՛լ ավելի մոտեցեք:

Տեսեք Ինձ այնպես, ինչպես կամ իրականում, որպեսզի դուք այսուհետև ունենաք` Ինձ մոտ ձեր որոնածը գտնելու անխաբ հրճվանքը:

Եվ կատարումը ձեր այն ցանկությունների, որ կամենում եք գտնել Տիրոջ, Վարդապետի և Բարեկամի մեջ:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ