ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Պատահական հանդիպումներ չկան

 Պատահական հանդիպումներ չկան
05.10.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 5

Տերը կհսկի քո մուտքն ու ելքը` այսուհետև

մինչև հավիտյան (Սղմ. ՃԻԱ. 8):

Քո բոլոր շարժումները, քո գնալն ու գալը, քո ելքն ու մուտքը Իմ հսկողության տակ են գտնվում. քո բոլոր ճանապարհներն օրհնված են Իմ կողմից: Քո ամեն մի քայլը Իմ հրամանով է կատարվում: Իմ օրհնությունը կա քո արարքների ու կատարած բոլոր գործերի վրա. յուրաքանչյուր պատահարի ու տեսակցության վրա:

Քո հանդիպումները պատահական չեն, նրանք ծրագրված են Իմ կողմից:

Եվ այսպես կլինի, ոչ միայն հիմա, քո այս դժվարությունների ժամանակ, այլ այժմվանից սկսած մինչև հավիտյան:

Դուք ստանում եք հոգու առաջնորդություն, ինչն էլ ստույգ ապացույց է` ձեր որդի լինելուն:

«Բոլոր նրանք, որ առաջնորդվում են Աստծո Հոգով, Աստծո Որդիներ են»:

Եթե որդիներ` ուրեմն ժառանգորդներ, Աստծո ժառանգորդներ:

Եվ ի՜նչ ժառանգություն. չէ՞ որ նախատեսված չէ, որ ժառանգը մնա առանց ժառանգության:

«Ժառանգորդներ Աստծո և ժառանգորդներ Քրիստոսի. եթե այսպես է, եթե պատահի, որ չարչարվեք նրա հետ, այդ չարչարանքի նպատակն է, որ դուք փառավորվեք նրա հետ»:

Նշանակում է` տառապանքն իր հատուկ նպատակն ունի: Այդ ապացուցում է ձեր որդի լինելը: Այդ է առաջնորդում նկարագրի կատարելության… այսինքն` փառավորումի, որ տանում է` Իմ ու Աստծո հետ միության:

Մտածեք այս մասին. կանգ առեք ա՛յս մտքի վրա. հափշտակվեք ա՛յս գաղափարով:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ