Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Ի՞նչ տարբերություն «ոչ բարեկամ» Ռուսաստանի և «իրական դաշնակից» Ֆրանսիայի միջև

Ի՞նչ տարբերություն «ոչ բարեկամ» Ռուսաստանի և «իրական դաշնակից» Ֆրանսիայի միջև
05.10.2023 | 07:58

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալենի ասելով, «Ֆրանսիան հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակիցն է»: Ենթադրաբար, իրական դաշնակիցը չպետք է լինի այնպիսին, ինչպիսին Ռուսաստանն է: Իսկ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի խոսքերով, «նախագահ Մակրոնն ասել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հայ ժողովրդի պաշտպանությունը Ֆրանսիայի համար բացարձակ նպատակ են»: Ենթադրում եմ, որ «բացարձակ նպատակ» հասկացությունը պետք է ենթադրի ճիշտ այնպիսի շահագրգռվածություն, ինչպիսին կարող է լինել հենց Ֆրանսիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և այդ երկրի ժողովրդի պաշտպանության առումով: Այդպե՞ս է արդյոք: Կարդանք նույն մսյե Լըքորնյուի կարծիքը Հայաստանը պաշտպանելու առումով: Խնդրեմ՝ նա «չի կարծում, թե Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: Բայց Ֆրանսիայում դիտարկում են Հայաստանից եկող պահանջները, որպեսզի այդ երկիրը կարողանա պաշտպանել իրեն: Եթե իրական դաշնակցի առկայության պայմաններում մենք պետք է պաշտպանեինք մեզ, ապա ի՞նչ տարբերություն «ոչ բարեկամ» Ռուսաստանի և «իրական դաշնակից» Ֆրանսիայի միջև:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 5646

Մեկնաբանություններ