ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մանկական ձեռք

 Մանկական ձեռք
06.10.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 6

Սիրելի Տեր, մենք Քո փեշն ենք բռնել:

Այո՛, ամու՛ր կառչեք ինձնից:

Ձեր հավատքը կստանա իր արժանի վարձատրությունը: Դուք գիտեք` ինչ է նշանակում ափի մեջ զգալ փոքրիկ ու վստահող ձեռքի սեղմումը. ճանաչել քեզ ապավինող մանկան վստահությունը:

Մի՞թե այդ զգացումը ձեր մեջ սեր չի արթնացնի` մանկանը հոգալու ու պաշտպանելու ցանկություն: Հապա պատկերացրեք` ինչ կարող է զգալ Իմ սիրտը, երբ անօգնական ու դժվարին կացության մեջ Ինձ դառնաք. կառչեք Ինձնից` Իմ սերն ու պաշտպանությունը ստանալու ակնկալիքով:

Դուք կկարողանա՞ք հուսախաբ անել այդ անպաշտպան ու հավատավոր մանկանը: Արդ, դուք էլ ճիշտ այդպիսին եք Ինձ համար:

Ես չեմ կարող հուսախաբ անել ձեզ:

Իմացեք, որ այդ անկարելի է: Մեկընդմիշտ իմացեք, որ ապահով ձեռքերի մեջ եք, երբ Ինձ եք ապավինել: Այս բանում ոչ մի տարակույս մի՛ ունեցեք, վստա՛հ եղեք: Չկա՛ այնպիսի հրաշք, որ Ես չկարողանամ կատարել, չկա՛ մի այնպիսի իրադրություն, որ Ես չկարողանամ պարզել:

Չկա՛ որևէ անհնար բան, որովհետև Ես կարող եմ ամենավերջին պահին իսկ փրկել վտանգվածին:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ