ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տկարության ուրախությունը

 Տկարության ուրախությունը
07.10.2023 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 7

Ո՛վ Փրկիչ, ներողամտությամբ նայիր մեզ, քանզի

Դու գիտես մեր բոլոր տկարությունները:

Այո՛, գիտեմ ամեն ինչ:

Լսել եմ գթության ու մեղաց թողություն հայցող ձեր աղաղակները:

Ձեր հուսաբեկ սրտից ելնող խուլ հառաչանքները: Օգնություն հայցող ձեր աղաչանքներն ու հեծեծանքները:

Սխալների համար ապրած ձեր զղջումն ու վիշտը: Գիտեմ ձեր բոլոր թուլությունները:

Բայց այս իրադարձությունների մեջ Ես ձեզ հետ եմ:

Իմ համակրանքը ձեր կողմն է:

Իմ զորությունը ձեր կողմն է:

ՈՒրախացեք ձեր տկարությունների վրա, Ի՛մ որդիներ: Իմ զորությունը հայտնվում է տկարության ժամանակ: Երբ դուք տկար եք, Ես զորավոր եմ:

Զորավոր` օգնելու, բժշկելու, պաշտպանելու:

Վստահեք Ինձ, Իմ սիրելիներ:

Ես ամեն ինչ գիտեմ:

Ես ձեր կողքին եմ:

Հզոր, միշտ կարող` փրկելու:

Հենվեք Իմ սիրո թևին, ձեզ ապահով զգացեք:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ