ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մթին վայրեր

 Մթին վայրեր
08.10.2023 | 00:16

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 8

Հիսո’ւս, միայն Քո մասին մտածելը լցնում

է մեզ անհուն ջերմությամբ:

Այո’: Այնպես սիրեք Ինձ, որ Իմ մասին մտածելն իսկ` սքանչացումով ու հրճվանքով լցնի ձեր սիրտը. նման այն ուրախության, որ համակում է մեզ` շատ սիրելի մեկի մասին մտածելով միայն:

Այդօրինակ Մտածումը սպեղանի է տրտմությունների, բժշկություն է` ամեն տեսակ մարմնավոր, մտավոր ու հոգևոր հիվանդությունների: Դուք այս ամենը կարող եք ունենալ` սոսկ Իմ մասին մտածելով և Ինձ հետ խոսելով: Եթե կան կասկածներ ու վախեր ձեր սրտում, այդ ժամանակ մտածեք Իմ մասին, զրուցեք Ինձ հետ: Եվ կտեսնեք, որ տարակույսի ու վախի փոխարեն ձեր սրտի ու էության միջով կհոսի մի այնպիսի հրճվանք, որ վեր է երկրային որևէ հաճույքից:

Այս նույնպես անկասկած է. թերահավատ մի’ եղեք: Արիացեք. ոչ մի դեպքում մի կորցրեք ձեր արիությունը: Ոչ մի բանից մի’ վախեցեք: Ուրախ եղեք անգամ մութ և տաղտուկ վայրում. ահա, կրկնում եմ` Ուրա՛խ եղեք:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ